Յուրաքանչյուր կին իր խաղաքարտն ունի իր ձեռքին:
Ինչ-որ մեկը գրավում է կանացիությամբ, ինչ-որ մեկը` հմայքով, մյուսը` հանդգնությամբ:
Իսկ դո՞ւք։
Ո՞ր երեկոյան զգեստը կընտրեիք դուք։
Որոշեք, իսկ ստորև մենք ձեզ կպատմենք, թե ինչի վրա եք հիմնվում` հակառակ սեռին գայթակղելիս։
Վարդագույն
Ձեր հաղթաթուղթը կոկետությունը և ֆլիրտն են: Ձեզ դուր է գալիս ցույց տալ ձեր փխրունությունը, թեթևամտությունն ու ծիծաղկոտությունը, քանի որ տեսնում եք, որ տղամարդիկ արձագանքում են դրան:
Ձեր կողքին նրանք իրենց զգում են ուժեղ և խելացի, նրանք ուզում են պաշտպանել և երես տալ ձեզ:
Ձեզ հետ շփվելիս տղամարդը գիտակցում է իր կարևորությունը: Դուք նման եք փխրուն ծաղկի, որին նա ցանկանում է պաշտպանել բոլոր քամիներից:
Սև
Ձեր հաղթաթուղթը սեքսուալությունն է: Դուք գիտակցում եք, որ դուք գրգռում եք տղամարդկանց միտքը, և չեք պատրաստվում թաքցնել դա:
Դուք հավանաբար կյանքում ինքնավստահ անձնավորություն եք: Նույնիսկ գիտակցելով ձեր թերությունները, դրանք չեք վերածում բարդույթների: Անկեղծ հագուստները, սադրիչ ելույթները, ուղիղ պատասխանները ` այս ամենը պտտում և հարբեցնում է հակառակ սեռին:
Ձեզ հետ տղամարդիկ հայտնվում են կարծես իրենց երազների կնոջ հետ։
Կանաչ
Ձեր հաղթաթուղթը խորհրդավորությունն է: Դուք ձեր հետևից թողնում եք կախարդական հետք, որը հարբեցնում է հակառակ սեռին:
Տղամարդը երբեք հստակ չգիտի, թե ինչ եք մտածում, ինչ եք զգում և ինչպես եք գործելու: Ձեզ հետ շփումը նրա համար ազարտ խաղ է, որում նա խաղում է վա-բանկ:
Դուք սիրում եք հանկարծակի անհետանալ տղամարդու տեսադաշտից, ով ձեզ համար հետաքրքիր է, քանի որ գիտեք, որ դա կստիպի նրան անընդհատ մտածել ձեր մասին: Շփոթված և հիացած ձեզանով` նա պատրաստ կլինի ամբողջ աշխարհը փռել ձեր ոտքերի առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ