62–ամյա Տատյանային սրահում գրանցել է իր դուստրը: Իսկ վերափոխումից հետո, բառացիորեն, կնոջ շունչը կտրվեց. Այժմ քչերը կկռահեն, որ նրա իրական տարիքը 62 տարեկան է:
Հերոսուհին 15 տարով ավելի երիտասարդ է թվում, և այդ ամենը` ի շնորհիվ վարպետների տաղանդի ու ջանքերի:
Սանրվածք
Որոշվեց գույնը փոխել ավելի բնականի, բայց հագեցած գույնի. Տատյանան մազերը ներկում էր տանը, ուստի տոնը խամրել էր: Վարսահարդար Միքայելան առաջարկեց խառնել երկու շագանակագույն գույն, որոնք ստեղծել են գեղեցիկ և բնական տանդեմ:
Ներկը քսելուց առաջ մազերը մշակեցին հատուկ նյութով, որը պաշտպանում է վնասի հետևանքներից: Ներկմանը հաջորդեց լվացումը, որից Տատյանան շատ էր վախենում` ականջների բարձր զգայունության պատճառով: Բայց վարպետը զգույշ էր և ընթացակարգը հաջող անցավ։
Հերոսուհու մազերը բարակ են, ուստի կարևոր էր ճիշտ ընտրել սանրվածքը` ծավալ ավելացնելու համար: Իդեալական տարբերակը ուսերի երկարությունն էր. Այս սանրվածքը միշտ կոկիկ է երևում, հեշտ է խնամել և թարմացնում է դեմքը: Միքայելան իր հաճախորդին առաջարկեց օգտագործել չոր շամպուն, որը մաքրում է, չի չորացնում գլխամաշկը և գանգուրներն ավելի ծավալուն է դարձնում:
Վարսահարդարը որոշեց երկու սանրվածք անել: Առաջինը փափուկ, դեմքը պարուրող գանգուրներն են: Իսկ երկրորդը դեպի ետ ուղիղ սանրված մազերը, ծայրերը փոքր-ինչ գանգրացված: Երկու տարբերակն էլ լավն են և շատ հարմար են Տատյանայի համար:
Դիմահարդարում
Դիմահարդարումից առաջ Օլգան որոշեց շտկել հոնքերը, քանի որ դեմքի այս հատվածը ամենակարևորներից մեկն է: Դիմահարդարման ճիշտ հիմքը պակաս կարևոր չէ, և խորհուրդ է տրվում ընտրել այդպիսի միջոցը ցերեկային լուսավորության ժամանակ, և ոչ թե լյումինեսցենտային լամպերի լույսի ներքո:
Դիմահարդարը հավասարեցրեց դեմքի երանգը և քողարկեց բոլոր ակնհայտ թերությունները: Օլգան աչքերը ավելի արտահայտիչ դարձրեց, իսկ շրթունքները շեշտեց տարածված առօրյա գույնով: Արդյունքում, դիմահարդարումը ստացվեց բավականին զուսպ և բնական, բայց շատ թարմացրեց Տատյանայի արտաքին տեսքը:
Փոխակերպումը միանգամայն հաջող ընթացավ. Տատյանան շատ ավելի թարմ, կանացի և երիտասարդ տեսք ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ