5 պատճառ, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն հեռանում իրենց կանանցից

Դուք երբևէ չե՞ք մտածել այն մասին, թե ինչու իրենց կանանց դավաճանող տղամարդիկ, այնուամենայնիվ, նրանցից չեն հեռանում:

1. Տղամարդու համար հարմարավետությունն ամենից առավել է

5 պատճառ, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն հեռանում իրենց կանանցից

Տղամարդուն ոչ ոք ավելի լավ չի ճանաչում, քան իր կինը: Նա նրան հնարավորություն է տալիս իրեն չկեղծելու: Դա տղամարդուն հարմարավետության զգացողություն է տալիս:

«Ինչու ես պետք է հեռանամ կնոջիցս,- հարցնում է տղամարդը: — Ես տուն եմ գալիս, երեխաներ ու կին ունեմ, որը հոգ է տանում բոլորիս համար: Հրաշալի է»: Հանգիստ կենցաղ, տուն, երեխաներ՝ տղամարդն ամեն բան ունի: Իսկ նորության համար նա սիրուհու մոտ է գնում: Նրան ամեն բան ձեռք է տալիս և ոչինչ փոխել չի ցանկանում:

2. Ընտանեկան կյանքից նա «կողքի վրա» է հանգստանում

5 պատճառ, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն հեռանում իրենց կանանցից

Եթե տղամարդը մտադիր չէ թողնել ընտանիքը, նա կանոնավոր կապի մեջ չի լինի այլ կնոջ հետ: Նա լուրջ հետևանքներով հարաբերություններ չի ստեղծում: Անհավատարիմ տղամարդիկ սա պարզապես ամուսնությունից «հանգստանալ» են անվանում: Տղամարդիկ նորություն են տենչում, ահա և գտնում են ձանձրույթի դեմ դեղը՝ նոր ընկերուհի: Նրա հետ նա իրեն ավելի երիտասարդ, առնական և ցանկալի է զգում: Իհարկե, դա ոչ մի կերպ չի արդարացնում նրան:

3. Բաժանությունը ցավոտ բան է

Բաժանությունը ցավոտ է, թանկ և ավերիչ՝ զգայական առումով: Միևնույն ժամանակ առաջ են գալու ունեցվածքը և երեխաներին կիսելու հարցերը: «Ինչու պետք է ես ու ընտանիքս անցնենք այդ ամենի միջով»,- խոստովանում են անհավատարիմ ամուսինները: Հարմարավետությունը և լավագույնը, ինչ նրանք ստանում են մի քանի հարաբերություններից, ստիպում են նրանց մնալ ընտանիքում և ոչինչ չփոխել:

4. Նրանք առաջվա պես սիրում են իրենց կանանց

5 պատճառ, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն հեռանում իրենց կանանցից

Դա կարող է անհավանական թվալ, բայց այդպես է: «Մի կողմից սերն ու անհավատարմությունը չեն կարող համատեղ գոյություն ունենալ, մյուս կողմից, դուք էլ հաստատ ցավեցրած կլինեք նրան, ում սիրում եք»,- պնդում է մի անհավատարիմ տղամարդ:

5. Ամեն ինչ հանուն երեխաների

5 պատճառ, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն հեռանում իրենց կանանցից

Անհավատարիմ ամուսինները մնում են իրենց կանանց հետ, որպեսզի իրենց երեխաներն «ավանդական» ընտանիք ունենան: Սա ամենաընդունված արդարացումն է, որով ուժեղ սեռի ներկայացուցիչները խաբում են իրենց սիրուհիներին: Ընդ որում, խոստանում են բաժանվել, երբ երեխաները մեծանան, դպրոցն ավարտեն, ամուսնանան: Եվ այդ իրավիճակը տարիներ շարունակ ձգվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...