Նրանք հմտորեն թաքցնում են հույզերը, բայց իրականում սա Կենդանակերպի ամենանուրբ նշանն է

Անկախ այն բանից, թե Կույսը ձեր ընկերն է, գործընկերը թե ընտանիքի անդամը, դուք պետք է նրա մասին իմանաք այս 10 բաները, որոնք այսօր ներկայացնում ենք:

1. Զգույշ եղեք, Կույսերը շատ զգայուն են և այդ մասին գիտեն: Հենց այդ պատճառով էլ ամեն բան անում են, որպեսզի վերահսկեն իրենց հույզերը և այնքան ուժեղ են դրանք ճնշում, որ դուք հաճախ ամեն բանի մասին միայն վերջին պահին կիմանաք:

2. Ասեք, ինչ մտածում եք և մտածեք, թե ինչ եք ասում: Կույսերը տանել չեն կարողանում հոգեբանական խաղերը և չեն սիրում ենթադրություններ: Բայց նկատի ունեցեք, որ նրանց հետ պետք է ազնիվ լինեք, բայց ճշմարտությունը զգուշորեն ասեք:

3. Կարգ ու կանոն, աշխատանք և էլի կարգ ու կանոն: «Ստեղծագործական թափթփվածություն» արտահայտությունը Կույսի համար կտտանքի պես մի բան է հնչում: Նույնիսկ մի փորձեք ապրել կարգ ու կանոնի մասին նրանց պատկերացումներով: Բայց աստծու սիրույն, նրա մոտ գոնե ցույց տվեք, թե փորձում եք ամեն բան կանոնակարգել ձեր կյանքում:

4. Մի մոռացեք երես տալ Կույսին (քանի որ նա ինքը չի կարող դա անել). Քիչ նշաններ կան, որ կարող են այդքան շատ տալ և այդքան քիչ հոգ տանել իրենք իրենց մասին:

5. Պետք չէ թերագնահատել Կույսերի ինտուիցիան, որոնք միշտ ասում են ճշմարտությունը և ազնիվ են այլ մարդկանց նկատմամբ: Նրանք ոչ միայն հեռվից զգում են սուտասանին, այլև գնահատում են ազնվությունն ավելի, քան կարգ ու կանոնը:

6. Նվիրվածությունը Կույսի գլխավոր հատկություններից մեկն է, այդ պատճառով նա իր զուգընկերոջ կամ ընկերոջ հետ կմնա մինչև կյանքի վերջը, անկախ որևէ բանից: Բայց եթե նա հասկանա, որ իր հարաբերությունները միակողմանի են, ապա դրանք հավերժ կդադարեցնի:

7. Սովորեք այն բանին, որ Կույսերը չափազանց աշխատասեր են: Նրանք հպարտանում են իրենց ջանասիրությամբ և աշխատասիրությամբ և տանել չեն կարողանում անփույթ մարդկանց, որոնք գործն ի միջի այլոց են անում:

8. Նրանք սիրում են «շնչել». Այդ պատճառով նրանց մի քիչ ազատ տարածք թողեք: Նրանք սիրում են մարդկանց կողքին գտնվել, բայց միևնույն ժամանակ նրանք չափազանց անկախ են:

9. Դարձեք Կույսի նվիրված երկրպագուն: Դուք երևի կարծում եք, թե նրանք չափազանց քննադատորեն են վերաբերվում շրջապատին, բայց դուք անգամ չեք պատկերացնում, թե ինչ քննադատության են նրանք ենթարկում իրենք իրենց: Այդ պատճառով կարևոր է, որ նրանց կողքին լինի մեկը, ով կասի, թե որքան կարևոր է տոնել փոքրիկ հաղթանակները և հպարտանալ ձեռքբերումներով:

10. Կույսերը կրքոտ են: Սկզբում նրանք իրենց զուսպ են պահում, բայց հենց որ ձեր կողքին իրենց անվտանգ են զգում, բացվում են: Նրանք 100%-ով տրվում են հարաբերություններում և 100% հավատարիմ են մնում սիրելի մարդուն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...