Կեր և նիհարիր՝ առանց սպորտի և դիետաների. փորձված միջոց

Տեխասի համալսարանի մասնագետները հրաշք հայտնագործություն են արել։ Նրանք մի դեղամիջոց են ստեղծել, որը ստիպում է մեր օրգանիզմին ազատվել ճարպից, սակայն առանց համեղ ուտեստներից հրաժարվելու կամ մարզասրահներում օրն անցկացնելու։

Սովորական պայմաններում, երբ ճարպային բջիջների ծավալը օրգանիզմում ավելանում է, գործի է դրվում NNMT սպիտակուցի գերէքսպրեսիայի գործընթացը։ Իսկ դա իր հերթին դանդաղեցնում է նյութափոխանակությունը։

Ստացվում է փակ շղթա. որքան շատ ճարպային բջիջներ են օրգանիզմում հայտնվում, այնքան դժվար է լինում դրանք այրելը։ Իսկ նոր պատրաստուկի առավելությունը հենց նրանում է, որ այն արգելափակում է NNMT սպիտակուցը՝ արագացնելով մետաբոլիզմը։

Կեր և նիհարիր՝ առանց սպորտի և դիետաների. փորձված միջոց

Մեխանիզմն արդեն փորձարկվել է մկների վրա։ Փորձի ընթացքում կրծողները, որոնք չաղացել էին հատուկ ճարպային դիետայի արդյունքում, ստանում էին նոր պատրաստուկը, և արդեն տաս օրից նրանց մոտ նկատվում էր 7% քաշի նվազում, իսկ սպիտակ ճարպի զանգվածը և լիտոցիտների չափսը իջել էին 30%-ով։

Բացի այդ, հայտնագործությունը բարերար ազդեցություն է գործել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա. իջել է խոլեստերինի մակարդակը, չնայած այն բանին, որ փորձի ընթացքում էլ մկները շարունակել են ճարպոտ սնունդ ընդունել։

Կեր և նիհարիր՝ առանց սպորտի և դիետաների. փորձված միջոց

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ