Կենդանակերպի նշաններ, ովքեր տանել չեն կարողանում կոնֆլիկտները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում վեճեր, ձգտում են ամեն կերպ խուսափել սկանդալներից:

Խեցգետին:

Խեցգետինները ցույց չեն տալիս, որ գոհ չեն որևէ բանից: Չեն կարողանում խոսել այն մասին, որ նեղացել են, բայց երկար հիշում են կատարվածը:

Տանել չեն կարողանում սկանդալներ, քանի որ չեն կարողանում հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Ցանկացած տարաձայնություն լրջորեն ազդում է Խեցգետինների վրա:

Կույս:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կոնֆլիկտներից չեն վախենում, բայց տանել չեն կարողանում դրանք: Կույսերն առանձնանում են ուժեղ բնավորությամբ, ռացիոնալ մտածողությամբ:

Ամեն կերպ փորձում են խուսափել վեճերից: Անմիջապես փորձում են գտնել խնդրի լուծումը, դատարկ բանից կոնֆլիկտներ չեն ստեղծում:

Կշեռք:

Տանել չեն կարողանում կոնֆլիկտները, հարաբերությունների պարզումը. հոգեկան հավասարակշռությունն ավելի կարևոր է նրանց համար:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, բայց միշտ ձգտում են զսպել զգացմունքները, չնկատել սադրանքը:

Ձկներ:

Չեն սիրում կոնֆլիկտներ, ամեն կերպ խուսափում են դրանցից: Երբ մարդիկ վեճ են հրահրում, Ձկները կորցնում են իրենց, չեն իմանում՝ ինչպես արձագանքել: Նրանք միայն ցանկանում են վերջ տալ բացասականին և սկանդալին:

Կարողանում են իրականությունից կտրվել այն պահին, երբ իրենց փորձում են տհաճ խոսակցության մեջ ներգրավել:

Աղեղնավոր:

Աղեղնավորները ևս տանել չեն կարողանում կոնֆլիկտները, կարող են խոսել ցանկացած թեմայի շուրջ, միայն թե շփումը խաղաղ ու հաճելի լինի:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում ազատվել ներքին ճնշումից, քանի որ ընկնում են երկու ծայրահեղության գիրկը. կա՛մ կատաղի պայքարի մեջ են մտնում, կա՛մ փախչում լուրջ վտանգից: Կոնֆլիկտները կարող են նեղացնել Աղեղնավորներին, ծնկի բերել:

Ջրհոս:

Տանել չեն կարողանում ճնշումը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են խաղաղ շփումը, գնահատում են հարաբերությունների հավասարակշռությունը:

Հաճախ են հրաժարվում մարդու հետ շփումից նրանց հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Մեծամասամբ հանգիստ են, վայելուչ վարվելակերպ ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: