9 բան, որ հարկավոր է իմանալ, մինչև Խոյին սիրելը

Խոյ կանանց ուժեղ տղամարդ է հարկավոր. տղամարդ, ով կկարողանա իր կողքին պահել անվախ, էներգիայով լի կնոջը։

Անկախ են, բայց ուշադրություն են սիրում։ 

Խոյերը հավանաբար ամենաբարդ մարդկանցից են, ում երբևէ հանդիպել եք։ Չնայած նրանք կարող են ամեն ինչ անել առանց ձեր օգնության, ուզում են, որ սիրեք իրենց և ուշադրություն դարձնեք։

Տաքարյուն են։

Խոյերը չափազանց տաքարյուն են, իսկ երբ զայրացած են, ամեն ինչ շատ ավելի վատ է։ Նրանք համբերություն չունեն։ Հանգիստ խոսակցությունը նրանց կստիպի լռել։ Բայց Խոյերը երկար ժամանակ նեղացած չեն մնում. նրանց մի քանի րոպեով հանգիստ թողեք։

Սիրում են լսել։

Եթե խնդիրները խեղդում են ձեզ, խոսեք Խոյի հետ։ Նրանք միշտ ցանկանում են, որ ասեք իրենց, թե ինչպես եք։ Նրանք ցանկանում եք հոգ տանել ձեր մասին։ Խոյերն ամենայն ուշադրությամբ ու համբերությամբ կլսեն, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Անկախ նրանից՝ ինչի մասին է խոսքը, նրանք միշտ ձեր կողքին կլինեն։

Իմպուլսիվ են։

Խոյերը նախաձեռնող են։ Սիրում են անակնկալներ և անսպասելի իրավիճակներ։ Բայց երբ զայրանում են, խոսելուց առաջ չեն մտածում։

Ներքուստ անինքնավստահ են։

Խոյերը նպատակասլաց են, այդ պատճառով էլ ճնշում են գործադրում իրենք իրենց վրա՝ նպատակներին հասնելու համար։ Եթե չեն կարողանում հասնել դրանց, համակվում են բացասական մտքերով։

Հավատարիմ են։

Խոյերը զգացմունքային են։ Երբ սիրում են, ամբողջությամբ խորասուզվում են այդ զգացմունքի մեջ։ Եթե Խոյն ընտրել է ձեզ, նրա համար միակը կլինեք։ Խոյերն ուրիշների կողմը չեն նայի, քանի որ նրա համար միակը կլինեք։

Երբեք չեք ձանձրանա։

Խոյերն արկածախնդիր են, պաշտում են անակնկալ ճամփորդություններ։ Երբեք չեք ձանձրանա Խոյի հետ, քանի որ մշտական զվարճանքը կուղեկցի ձեզ։

Կստանաք այն, ինչ տեսնում եք։ 

Եթե Խոյը նեղացած է, կամ ինչ-որ բան դուր չի գալիս նրան, դուք պարտադիր կիմանաք դրա մասին։ Խոյերը չեն թաքցնում զգացմունքները և ուղիղ ասում են՝ ինչ են զգում։ Նեղացկոտ են, անհամբեր, միևնույն ժամանակ՝ նպատակասլաց և վճռական։ Երբ ցանկանում են ինչ-որ բան ունենալ, կարծում են, որ պարտադիր պետք է ստանան դա։

Անմնացորդ են սիրում։ Եթե Խոյը սիրում է, ապա սիրում է ամբողջ սրտով։ Նրան հասնելու համար համբերություն ու ջանքեր են հարկավոր, բայց երբ Խոյը ձեզ թողնի իր կյանք, որևէ մեկը ձեզ ավելի շատ չի սիրի։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ