Ինչու՞ տղամարդիկ պետք է ավելի շատ գնահատեն «բարդ» բնավորություն ունեցող կանանց

Եթե ձեր ընկերուհին ունի բարդ բնավորություն, դա օգտակար է ձեր առողջության համար:

Վերջերս Միչիգանի համալսարանում հետազոտություն են անցկացրել՝ գիտնականները 5 տարվա ընթացքում ուսումնասիրել են 1200 ամուսնացած մարդկանց կյանքը։ Նրանց կեսը ամուսնացած էր կանանց հետ, ովքեր բարդ բնույթ ունեն:

Պարզվում է, որ այն զույգերը, որտեղ կինը ավելի շատ է ամուսնուն վերահսկում, ունեցել են ավելի լավ կյանքի որակ։

Կանայք մշտապես արձագանքել են ամուսինների վատ վարքագծին, արդյունքում այդ ամուսինները ավելի քիչ վատ սովորություններ և ավելի ակտիվ կենսակերպ են ունեցել:

Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Հուի Լուի ասել է, որ այս ուսումնասիրությունը հերքում է ավանդական ենթադրությանը, որ զուգընկերներից մեկի բարդ բնույթը մարտահրավեր է ամուսնության համար:

«Գերոնտոլոգիայի ամսագրեր. սոցիալական գիտություններ» ամսագրում հրապարակված մեկ այլ ուսումնասիրություն հաստատել է, որ բարդ բնավորություն ունեցող կանանց հետ երկարատև հարաբերությունները նվազեցնում են շաքարախտի զարգացման վտանգը:

Չէ որ, կրկին, կանայք ավելի համառ էին առողջության հարցերում։

Բայց հիշեք, որ յուրաքանչյուր զույգ տարբեր է մյուսներից, և այն, ինչ աշխատում է մեկի համար, չի կարող աշխատել մյուսի համար։

Իսկ ի՞նչ կարծիք ունեք այդ մասին դուք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ