Ինչպիսի՞ն են ամենագեղեցիկ հայտնիների երեխաները. Գենետիկայի փոքրիկ հրաշալիքները

Չգիտես ինչու, ընդունված է համարել, որ բնությունը հանգստանում է հայտնիների երեխաների վրա: Բայց այս կանոնը միշտ չի գործում:

Հիշենք, թե ինչպիսին է մեծանում լեգենդար Ալեն Դելոնի որդին. Այո, նա հաստատ չի զիջում իր հոր խարիզմային:

Չնայած հայտնի մարդկանց, ինչպես և ցանկացած ծնողի համար ավելի կարևոր է, թե արդյո՞ք երեխան առողջ և երջանիկ կլինի, քան թե գեղեցիկ, մենք որոշեցինք տեսնել, թե ինչպես են հայտնի դերասանների և երաժիշտների երեխաները:

Ռայան Գոսլինգ

Դերասանը և նրա սիրելին` Եվա Մենդեսը երկու դուստր ունեն `Էսմերալդա և Ամադա Լին: Քանի որ ծնողները թաքցնում են նրանց մամուլի ուշադրությունից, ուստի համացանցերում միայն երբեմն են շրջանառվում մեծ աղջկա լուսանկարները: Երևի դեռ վաղ է դատել, թե որքան է նա նման հայրիկին կամ մայրիկին։

Չեյնինգ Տատում

Անցյալ տարվա ապրիլին դերասանը բառացիորեն ցնցեց մեզ այն լուրով, որ նա Ջեննա Դևանից բաժանվում է: Ի վերջո, նրանք համարվում էին Հոլիվուդի գրեթե ամենագեղեցիկ զույգը: Բայց նրանց ամբողջ կյանքում կապելու է գեղեցիկ դուստրը` Էվերլի Էլիզաբեթը։

Էնրիկե Իգլեսիաս

Իսպանացի մաչոյի ընտրյալի հղիության մասին ոչ մի խոսք չկար։ Բայց երբ ծնվեց Աննա Կուրնիկովայի երեխան, զույգը կիսեց լավ լուրը երկրպագուների հետ, իսկ թենիսիստուհին սկսեց երկվորյակների քաղցր լուսանկարներ հրապարակել:

Ռայան Ռեյնոլդս

Ռայան Ռեյնոլդսը և Բլեյք Լայլվլին ամուր հարաբերությունների վառ օրինակ են, որոնք հիմնված են լավ հումորի վրա: Նրանց յուրաքանչյուր կատակը, ուղղված միմիյանց, ուրախացնում է երկրպագուներին, իսկ երբ նրանք երեխաների հետ հանրության շրջանում են հայտնվում, նրանք բառացիորեն խեղդվում են հաճոյախոսությունների մեջ: Իսկ վերջերս դերասաններն արդեն երրորդ անգամ են ծնող դարձել։

Դանիել Քրեյգ

Հայտնի Ջեյմս Բոնդը երկու դուստրերի երջանիկ հայր է: Ավագը` Էլլան, վաղուց է գերազանցել աստղային հայրիկին։

Փոլ Ուոքեր

«Ֆորսաժ» սերիալի աստղը չկա արդեն 6 տարի: Դերասանի երկրպագուները դեռ չեն կարողանում համակերպվել իրենց սիրելիի վաղաժամ հեռանալու հետ և ուրախ են հետևել նրա միակ դստեր` 21-ամյա Ռեբեկա Սոտերոսի կյանքին:

Ճշմարտությունն այն է, որ տգեղ երեխաներ չկան, իսկ ծնողների համար նրանք միշտ լավագույնն են: Հուսով ենք, որ մեր հավաքածուի բոլոր հերոսները մեծանալու են նույնքան հաջողակ և արժանի մարդիկ, որքան նրանց ծնողները: