Ձեր մատները ծալելու եղանակը շատ բան կպատմի ձեր անձի մասին

Հարյուրավոր տարիներ գիտնականները մտորում են հարյուրավոր հանելուկների վրա, որոնք դեռևս լիովին բացահայտված չեն մեր մեջ:

Ի՞նչն է մեզ ուղղորդում, ինչու՞ հենց այսպես, այլ ոչ այսպես, հնարավո՞ր է դա ինչ-որ կերպ փոխել և այլն: Բայց գլխավոր գաղտնիքը մնում է մարդկային ուղեղը։

Անցյալ դարի երկրորդ կեսին Նոբելյան դափնեկիր Ռոջեր Սպերրին ապացուցեց, որ ուղեղային կիսագնդերը տարբերվում են իրարից գործառույթներով, իսկ ավելի ուշ եկավ այն եզրահանգման, որ գերիշխող կիսագունդը ազդում է մարդու վարքի և բնույթի վրա: Այնուհետև, մարմնի լեզվի մասնագետներն արդեն միացան և սկսվեցին հարյուրավոր նոր ուսումնասիրություններ:

Այսօր կան հարյուրավոր եղանակներ` ցանկացած մանրուքի միջոցով ավելին իմանալու մարդու անձի մասին։ Նույնիսկ մատները խաչաձևելու եղանակով: Լուրջ, դուք կարող եք ինքներդ ստուգել դա։

Ձախ մատը վերևից է

Եթե ​​ձեռքերի մատները խաչաձևելիս ձեր ձախ բութը վերևում է, ապա գործնական անձնավորություն եք, ով որոշում է կայացնում` բոլոր դեմ և կողմերը կշռելուց հետո: Դուք որոշումներ չեք կայացնում հապճեպորեն, որի համար էլ ձեր ընկերներն ու հարազատները գնահատում են ձեզ և հաճախ են խորհուրդ հարցնում:

Դուք պատասխանատու եք և լավատես, ունակ եք գտնել լույսի շող նույնիսկ ամենախավար թունելի մեջ: Իսկ ձեր հումորի զգացումը սովորաբար ձեզ դարձնում է ցանկացած ընկերության հոգին: Բացի այդ, դուք նրբանկատորեն եք զգում իրավիճակը, հետևաբար, միշտ գիտեք, թե ինչ է պետք ասել։

Աջ մատը վերևում

Մարդիկ, որոնց աջ բութը վերևում է, բարձր հուզականություն ունեն: Ձեզ համար շատ հեշտ է հասկանալ այլ մարդկանց զգացմունքները, նույնիսկ եթե փորձում են թաքցնել դրանք, դա շատ է օգնում մարդկանց հետ շփվելիս:

Նաև կարողանում եք մտածել ստանդարտից դուրս, ինչը սովորաբար օգնում է ճիշտ որոշումներ կայացնել: Չնայած հաճախ զգացմունքների գերակշռումը կարող է լրջորեն խանգարել, միշտ ձեր կողքին ունեք ընկերներ, որոնց վրա կարող եք հույս դնել։

Մատները միասին

Դուք պերֆեկցիոնիստ եք և սպասում եք նույննը մնացածից: Ի ծնե առաջնորդ, որը ոչ միայն ցանկանում է, այլև կարող է մարդկանց իր հետևից տանել:

Մարդիկ գնահատում են ձեր մեջ պարզությունն ու անկեղծությունը, դուք միշտ պատրաստ եք ոչ միայն լսել ուրիշի կարծիքը, այլև փորձել հասկանալ այն: Շատերը գուցե ձեզ չեն սիրում, բայց, ի վերջո, նրանք հանձնվում են ձեր պարզության առաջ:

Ամեն ինչ համընկա՞վ: