8 բան, որ յուրաքանչյուր մարդ պետք է անի մինչև առավոտյան ժամը 8:00-ն

Կյանքում մենք միշտ էլ ինչ-որ բանով զբաղված ենք: Մենք այնքան զբաղված ենք, որ մեզ համար կարող է անհնարին թվալ՝ ժամանակ գտնել դեպի երազանքը շարժվելու համար: Եթե, ի հավելումն, մենք ողջ օրը զբաղված ենք աշխատավայրում ու նաև երեխաներ ունենք, դա անելն ավելի բարդ է լինում:

Ինչպե՞ս շարունակել շարժվել առաջ:

Եթե դուք նպատակաուղղված կերպով ժամանակ չհատկացնեք դրա համար, մինչև կհասցնեք հասկանալ, թե դա ինչի հանգեցրեց, դուք կծերանաք և այլևս ուժեր չեք ունենա: Դուք միայն անընդհատ կփորձեք գտնել այն հարցի պատասխանը, թե ո՞ւր կորավ այն ժամանակը, որը դուք ունեիք:

Ինչպես ասել է պրոֆեսոր Հարոլդ Ֆիլը` մենք բոլորս էլ ինչ-որ բան հետաձգում ենք վաղվան, երբ ազատ ժամանակ կունենանք: Այդպես շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք գիտակցում, որ ոչինչ չունենք, բացի անիմաստ ապրած երեկվա օրերից:

Սեփական կյանքի վերաիմաստավորում ու գոյատևման ռեժիմի ապաակտիվացիա:

Ցավոք, մարդկանց մեծ մասն իրենց կյանքն ամբողջովին լցնում են անիմաստ բաներով: Նրանք պարզապես ժամանակ չունեն իրենց ուշադրությունն իսկապես իմաստ ունեցող բաների վրա բևեռելու համար:

Այդպիսի մարդիկ գտնվում են գոյատևման ռեժիմի մեջ:

Մեզնից շատերն իրենց զգում են այնպես, ասես ձգված են, լարված: Պետք է ձեր կյանքը ձեր սեփական ձեռքը վերցնեք ու թույլ չտաք, որ ուրիշներն այն տնօրինեն:

Նախորդ սերնդի համար ընդունելի էր իրենց կյանքն այլոց ցուցումով ապրելը: Դա պրոպագանդվում էր թե հասարակության մեջ, թե մշակույթի: Հազարամյակների ընթացքում կյանքի նկատմամբ այս մոտեցումը հաջողությամբ պահպանվել է հասարակության մեջ, քանի որ այն միակ մոտեցումն էր, ինչի մասին մարդկանց ասում էին:

Սակայն գոյություն ունի նաև կոլեկտիվ գիտակցություն, որում ենթադրվում է, որ, եթե դուք աշխատեք ձեզ վրա ու անհրաժեշտ ջանքեր գործադրեք, ապա կարող եք ձեր կյանքի յուրաքանչյուր պահն ապրել այնպես, ինչպես ուզում եք:

  • Դուք ինքներդ եք որոշում ձեր ճակատագիրը
  • Դուք պատասխանատվություն եք կրում
  • Դուք եք որոշողը: Դուք պետք է ունակ լինեք որոշում կայացնել, որովհետև եթե դուք դա չանեք, ապա ձեր փոխարեն՝ դա կանի մեկ ուրիշը: Անվճռականությունն ընտրելով` դուք վատ որոշում եք կայացնում:

Առավոտյան փոքրիկ ծեսի օգնությամբ դուք կարող եք արագ վերափոխել ձեր կյանքը:

Ձեզ կարող է թվալ, որ այդ ծեսի մեջ չափազանց շատ տարրեր կան, սակայն իրականում ամեն ինչ շատ պարզ է`

  • Դուք պետք է արթնանաք:
  • Դուք պետք է ոգեշնչված լինեք:
  • Դուք պետք է շարժվեք:
  • Դուք պետք է ճիշտ սնունդ ուտեք:
  • Դուք պետք է պատրաստվեք:
  • Դուք պետք է գիտակցեք ձեր հեռանկարը:
  • Դուք պետք է առաջ շարժվելու համար ինչ-որ բան անեք:

Եվ այսպես`

  1. Քնեք 7 և ավելի ժամ: Դա առողջ քունն է:

Քունն իսկապես շատ կարևոր է: Այն մեզ անհրաժեշտ է նույնքան, որքան ջուրն ու սնունդը: Չնայած այդ փաստին` միլիոնավոր մարդիկ չեն քնում հարկ եղածի չափ: Արդյունքում՝ նրանք հսկայական խնդիրների առջև են կանգնում:

Առողջ քունն ունի հետևյալ առավելությունները`

  • Այն օգնում է մեծացնել հիշողության ծավալները:
  • Այն երկարացնում է կյանքը:
  • Այն նպաստում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների` հնարավորինս քիչ ի հայտ գալուն:
  • Այն նպաստում է մարդու` ավելի կրեատիվ դառնալուն:
  • Այն նպաստում է նրան, որ մարդն իր ուշադրությունը կարողանում է հեշտորեն բևեռել ինչ-որ բանի վրա:
  • Այն նպաստում է ճարպային զանգվածի նվազեցմանն ու մկանային զանգվածի առավել արդյունավետ աճին:
  • Այն նվազեցնում է ավտովթարների ենթարկվելու ռիսկը:
  • Այն նվազեցնում է դեպրեսիաների առաջացման ռիսկը:

Այդպիսի քունը շատ այլ դրական էֆեկտներ նույնպես ունի: Դուք առողջ քունը պետք է դարձնեք ձեր առաջնայնությունը:

  1. Աղոթեք ու մեդիտացիայով զբաղվեք պարզություն ու առատություն ձեռք բերելու համար:

Արթնանալով ու ամբողջովին հանգստացած` ձեզ անհրաժեշտ է ժամանակ հատկացնել աղոթքին ու մեդիտացիային: Դրանք կարևոր են ձեր գիտակցությունը պոզիտիվ ալիքի վրա դնելու տեսանկյունից: Ինչի վրա դուք կենտրոնանում եք, ձեր գիտակցությունը բազմապատկում է դա:

Աղոթքն ու մեդիտացիան ձեզ թույլ են տալիս արտահայտել, թե որքան շնորհակալ եք այն ամենի համար, ինչ ունեք: Երբ դուք նման կերպ եք մտածում, ողջ աշխարհը ձեզ համար անվերջանալի ոսկե երակ է դառնում: Ձեր առջև բացվում են անսահման հնարավորություններ: Ձեր ունակություններն էլ են անսահման:

Մարդիկ մագնիսներ են: Երբ դուք շնորհակալ եք ձեր ունեցածի համար, դուք դեպի ձեզ եք ձգում ավելի շատ պոզիտիվ: Շնորհակալությունը վարակիչ է: Այն անվանում են բոլոր բարեգործությունների մայրը:

Եթե ամեն առավոտ դուք ձեր շնորհակալությունը հայտնեք, դուք կունենաք պայծառ միտք ու ձեր կյանք կբերեք լավագույնը, ինչ այս աշխարհը կարող է առաջարկել ձեզ:

  1. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Եթե դուք ուզում եք պատկանել երջանիկ, առողջ ու արդյունավետ մարդկանց թվին, դուք պետք է պարբերաբար զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Շատ մարդիկ սկսում են մարզադահլիճներ հաճախել այդ նպատակով: Իսկ ահա ես վերջերս հայտնաբերեցի, որ այգում վաղ առավոտյան աշխատելը ոգեշնչման աղբյուր է:

Կարող եք անել, ինչ ուզում եք, միայն թե ստիպեք, որ ձեր մարմինը շարժվի: Հաստատված է, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են դեպրեսիայի, տագնապի ու սթրեսի մակարդակը:

  1. Օգտագործեք 30 գրամ պրոտեին:

Պրոֆեսոր Դոնալդ Լեյմանը խորհուրդ է տալիս նախաճաշին օգտագործել 30 գրամ պրոտեին:

Պրոտեինով հարուստ սնունդը մեզ թույլ է տալիս հագեցածության զգացումը պահպանել երկար ժամանակ, քանի որ այդպիսի սնունդը դանդաղ է մարսվում ստամոքսի կողմից: Քանի որ պրոտեինն արյան մեջշաքարի մակարդակը պահպանում է նորմայի մեջ, մենք հանկարծահաս քաղցի զգացում չենք ունենում:

Օգտագործելով պրոտեին պարունակող սնունդ, դուք ավելի հազվադեպ կցանկանաք ալյուրով պատրաստված ինչ-որ բան ուտել, ինչը շատ ածխաջրածիններ է պարունակում: Հենց դրանից են մարդիկ քաշ հավաքում:

Առավոտյան պրոտեինների բավարար քանակ օգտագործելու համար անհրաժեշտ է, որ ձեր նախաճաշի 40 %-ը պրոտեին պարունակի: Դուք դա կարող եք հեշտորեն ապահովել` նախաճաշին 2-3 ձու ուտելով: Յուրաքանչյուր ձու 6 գրամ պրոտեին է պարունակում:

Եթե դուք ձու չեք սիրում, կարող եք ուտել հնդկահավի միս, բեկոն, աղացած բնական խոզի միս, երշիկ կամ գյուղական պանիր:

Կարող եք պատրաստել նաև պրոտեինային կոկտեյլներ:

Եթե դուք այն մարդկանց թվին եք պատկանում, ովքեր չեն ուտում միս, կաթնամթերք և ձու, ապա նախաճաշին կարող եք ուտել ընկույզ, տարբեր սերմեր, հատիկավորներ ու կանաչեղեն: Այս բոլոր մթերքներն էլ հարուստ են պրոտեինով:

  1. Սառը ջրով լոգանք ընդունեք:

Սառը ջրի մեջ ընկղմվելը նպաստում է ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջությանը: Եթե դուք կանոնավոր կերպով սառը ցնցուղ ընդունեք, ապա դա դրականորեն կազդի ոչ միայն ձեր իմունային, մարսողական, լիմֆատիկ ու արյունատար համակարգերի վրա, այլև կլավացնի ձեր կյանքի որակն ընդհանրապես: Այս պրոցեդուրան կարող է արագացնել նիհարելու գործընթացը, քանի որ դրա շնորհիվ արագանում է նյութափոխանակության պրոցեսը:

Կանոնավոր սառը ցնցուղը դեպրեսիայի նշանները բուժելու ավելի արդյունավետ միջոց է, քան հակադեպրեսանտային հաբերը, և դա՝ այն պատճառով, որ սառը ջուրը խթանում է ձեր տրամադրության վրա ազդող հորմոնների արտադրությունը` ձեզ երջանկության զգացողություն հաղորդելով:

Իհարկե, սառը ջրի նկատմամբ վախը կա, սակայն լողավազան այցելողները գիտեն, որ այնտեղ մտնելուց 20 վայրկյան հետո սառնության զգացողությունն անհետանում է, դուք սովորում եք ջրի ջերմաստիճանին:

Նույն սկզբունքն է գործում նաև սառը ցնցուղի պարագայում: Դուք կանգնում եք ցնցուղի տակ, ձեր սիրտը սկսում է շատ արագ զարկել: Եվ կրկին 20 վայրկյան հետո անցնում է:

Սառը ջուրը կոփում է կամքը, ներշնչանք է հաղորդում ու ավելի կրեատիվ դարձնում: Սառը ջրի տակ պետք է դանդաղ շնչել ու հանգստանալ:

  1. Լսեք կամ կարդացեք օգտակար բաներ:

Սովորական մարդիկ զվարճանքներ են փնտրում: Էքստրաօրդինար անձնավորությունները շեշտը դնում են կրթության ու ուսուցման վրա: Աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որպես կանոն, կարդում են շաբաթական ամենաքիչը մեկ գիրք: Նրանք շարունակ ինչ-որ բան են սովորում:

Ամեն առավոտ գոնե 15-30 րոպե ժամանակ հատկացրեք օգտակար ինֆորմացիա կամ խորհրդատվություն ստանալուն, որոնք ձեզ կօգնեն փոխվել: Դրանով դուք կնպաստեք լավագույն արդյունքներ ցույց տալուն:

Ինչ-որ բավականին երկար ժամանակահատված դուք կարդացած կլինենք 100-ից ավելի գրքեր: Դուք գիտելիքներ կունենաք տարբեր ոլորտներից: Դուք կմտածեք ու կտեսնեք աշխարհն այլ կերպ:

  1. Դիտարկեք ձեր նպատակները:

Դրանք պետք է գրանցված լինեն ու տարբերակված երկարաժամկետ ու կարճաժամկետ դասակարգումների: Եթե դուք օրական մի քանի րոպե տրամադրեք նրան, որ նայեք ձեր նպատակների ցանկը, դուք կստանաք ապագայի ձեր հեռանկարը:

Եթե դուք ամեն օր կարդաք երկարաժամկետ հեռանկարի նպատակները, դուք դրանց մասին կմտածեք ամեն օր: Եթե դուք դրանց մասին ամեն օր մտածեք, ապա քայլեր կձեռնարկեք դրանց հասնելու համար:

Նպատակին հասնելը գիտություն է: Այնտեղ թերի ասված բաներ չկան, և այն կապված չէ ամբիցիաների հետ: Եթե դուք հետևեք որոշակի երթուղու, դուք կհասնեք ձեր նպատակներին՝ անկախ նրանից, թե որքան խորն են դրանք:

  1. Կատարեք գոնե մեկ քայլ ձեր երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին:

Մեր` մեծ, կարևոր որոշումներ ընդունելու ունակությունը ժամանակի հետ կորցնում է իր ուժը: Որքան շատ որոշումներ եք դուք կայացնում, այնքան դրանք պակաս էական են դառնում, ու դրանով իսկ թուլանում է ձեր կամքը:

Հետևաբար՝ ամենադժվար բանը պետք է առաջին հերթին անել: Առավոտյան կատարեք ամենակարևոր առաջադրանքները: Եթե դուք այդպես չանեք, օրվա վերջում այնքան հոգնած կլինեք, որ այդ գործերը կհետաձգեք վաղվան, ու այդպես շարունակ, իսկ այդ վաղը, ինչպես գիտենք, այդպես էլ չի գալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ