Մայրը սարսափեց, երբ տղայի ուրվական տեսավ սենյակում տեղադրված տեսախցիկով

Նայեք մինչև վերջ, դա անհավատալի պատմություն է:

Մարիցա Սիբուլսը չկարողացավ հավատալ աչքերին, երբ իր որդու անկողնում նկատեց ուրվական երեխային, իսկ հետո ֆեյսբուքյան գրառման մեջ գրեց. «Ես շատ վախեցած էի:

Ես չէի կարողանում հետո քնել»։

Դա պատահեց այս շաբաթ, Լոս Անջելեսում: Ամեն ինչ լավ էր:

Դրսում մթնեց, և ծնողները երեխային պառկեցրին քնելու, որպեսզի երեկոյի մնացած մասը վայելեն:

Երբ մի քանի րոպե անց կինը նայեց դայակի մոնիտորին, որը տեսաձայնագրում էր իր երեխայի սենյակը, տեսավ ուրվական երեխայի դեմքը, որը քնած էր որդու կողքին:

Մոնիտորի էկրանից վերցված այս լուսանկարում դուք կարող եք տեսնել, թե ինչպես է երեխայի ուրվականը պառկած որդու կողքին։

Չկարողանալով ողջամիտ բացատրություն տալ այն մասին, թե ինչ է նա տեսել մոնիտորի վրա, Սիբուլսը որոշեց մտնել իր որդու սենյակը լապտերով, մինչ նա քնած էր, բայց դեռ չէր կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառ դարձել մոնիտորի վրա տեսած «ուրվական» երեխայի հայտնվելուն: